
«Վեստ Արմենիան» դադարեցնում է գործունեությունը
«Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբը տարածել է հայտարարություն.
«Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբը ստիպված է հայտարարել գործունեության դադարեցման և Հայաստանի գալիք առաջնության չմասնակցելու մասին:
Ափսոսանքով ենք տեղեկացնում, որ ֆինանսական խնդիրները խորացան կորոնավիրուսի համավարակի հետևանքով, ինչը հանգեցրեց այսպիսի վերջնական որոշման:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ֆուտբոլիստներին, երկրպագուներին, այն անձանց, ովքեր եղել են թիմի մի մասնիկն ու կանգնած են եղել ակումբի կողքին: Հայկական ֆուտբոլի մասնակիցներին, թույլ տվեք` մաղթել անխափան շարունակություն և զարգացում` անկախ բոլոր խոչընդոտներից:»