Թուրինի Յուվենտուսի հարձակվող Քրիստիանու Ռոնալդուն խախտել է համավարակով պայմանավորված սահմանափակումները։
Իտալիայի գավաթի խաղարկության Սպալի դեմ խաղից հետո (4-0) պորտուգալացի ֆուտբոլիստն ընտանիքի հետ մեկնել է Վալ Վենի ձմեռային հանգստավայր՝ ընկերուհու 27-ամյակը նշելու նպատակով։ Իտալիայում միջքաղաքային ճամփորդություններն արգելված են մինչև փետրվարի 25-ը։ Ընտանիքն արդեն Թուրինում է։
Հաղորդվում է դեպքի առթիվ իտալական իշխանությունների կողմից հետաքննություն սկսելու մասին։