«Նիկարմ» – Sport+ TV. Նոր համագործակցություն
Հարգելի հետևորդներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Sport+ TV»-ն սկսել է համագործակցություն Իջևանի «Նիկարմ» թիմի հետ, որը հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի 2023-24 խաղաշրջանի առաջին խմբում։ Ակումբը մեզ է վստահել թիմի մրցելույթների հետ կապված մեդիա-նյութերի պատրաստումն ու նկարահանումները։
Շնորհակալություն ենք հայտնում ակումբի ղեկավարությանը՝ այս աշխատանքը մեզ վստահելու համար, և թիմին մաղթում գեղեցիկ մրցելույթներ ու բազում հաղթանակներ։
ՀԳ. Այսօր, ժ.17։00-ից յութուբյան մեր ալիքից հետևեք «Նիկարմ» – «Փյունիկ Ակադեմիա» հանդիպման ուղիղ հեռարձակմանը։