MFC 1 / Multi Fight Championship
𝗠𝗨𝗟𝗧𝗜 𝗙𝗜𝗚𝗛𝗧 𝗖𝗛𝗔𝗠𝗣𝗜𝗢𝗡𝗦𝗛𝗜𝗣-ը ներկայացնում է Հայաստանում նախադեպը չունեցող սպորտային իրադարձություն 𝗠𝗙𝗖 𝟭
Մրցաշարին մասնակցում են աշխարհահռչակ հայազգի մարզիկներ, որոնք առաջին անգամ հանդես կգան Հայաստանում։
Մրցաշարին վիճարկվելու է համաշխարհային 𝗪𝗞𝗨 գոտին։Մենամարտելու են Հայաստանն առաջին անգամ ներկայացնող Արմեն Պետրոսյանը և Ֆաբիո Ֆերկոն։
Արմեն Պետրոսյանը 𝗢𝗻𝗲𝗖𝗵𝗮𝗺𝗽𝗶𝗼𝗻𝘀𝗵𝗶𝗽-ի պրոֆեսիոնալ մարզիկ է, փաստ, որը բացառիկ է Հայաստանում անցկացված մենամարտերի պատմությունում։
Հովիկ Զաքարյան VS Մահամուդ Ֆավազ
Հովիկ Զաքարյանն բնակվում է Ֆրանսիայում և հանդես է գալիս MMA մարզաձևում։
Ժորա Հակոբյան VS Աբդուլա Նագի
Ժորա Հակոբյանը բնակվում է Բելառուսում, բազում մրցաշարերի հաղթող է եւ հանդիսանում է Հայկական կողմի ամենաերիտասարդ մարզիկներից։
Դավիթ Անդրեասյան VS Ամիրխան Զոիդով
Դավիթ Անդրեասյանը Հայաստանից է։ Հաջողությամբ հանդես է եկել ասիական մի շարք մրցաշարերում։
Գոռ Սարգսյան VS Ահմեդ Ալ Հադդադ
Գոռ Սարսգսյանը MFC ակումբը չներկայացնող միակ մարզիկն է, ով մասնակցության հրավեր է ստացել հայաստանյան մրցաշարերում լուրջ հաջողություններ արձանագրելուց հետո։
Սարգիս Վարդանյան VS Հայրամ Ռոդրիգես
Սարգիս Վարդանյանը Հայաստանում MMA ամենատիտղոսակիր մարզիկն է, ով հաջողությամբ ելույթներ է ունենում նաև միջազգային հիղինակավոր մրցաշարերում։
Արման Համբարյան VS Սայֆուլախ Խամբախադով
Արման Համբարյանը տիտղոսակիր մարզիկ է, ով բնակվում է Բելգիայում։ Հանդիսանում է մի շարք միջազգային հեղինակավոր մրցաշարերի մասնակից ու գոտիների մրցանակակիր։
Հարութ Գրիգորյան VS Սիմպան Ալին
Հարութ Գրիգորյանը բնակվում է Բելգիայում։ Հանդիսանում է մի շարք միջազգային հեղինակավոր մրցաշարերի մասնակից, ինչպես նաև հեղինակավոր Glory առաջնության հաղթող-գոտիակիր։
𝗠𝗙𝗖 𝟭 մրցաշարի հատուկ հյուրերն են`
Ջիորջիո Պետրոսյանը
Ջիորջի Կարախանյանը
Կարո Մուրադը