
«Լոռին» տուգանվել է 3.000.000 դրամով, իսկ գլխավոր մարզիչը՝ որակազրկվել
18.03.21թ.-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստ: Նիստի ընթացքում արձանագրվել և որոշվել է.
16.03.21թ. կայանալիք VBET Հայաստանի պրեմիեր լիգայի «Արարատ»-«Լոռի ՖԱ» խաղին «Լոռի ՖԱ» թիմը խաղասկզբին լքել է խաղադաշտն ինքնակամ, որի հետևանքով խաղը չի կայացել:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական և էթիկայի կանոնակարգի 33-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն` «Լոռի ՖԱ» թիմին գրանցվել է տեխնիկական պարտություն 0։3 հաշվով:
«Լոռիի» գլխավոր մարզիչ Ալբերտ Սոլոմոնովը որակազրկվել է մինչև 15.05.2021թ. ներառյալ:
«Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» ՀԿ-ն տուգանվել է 3.000.000 ՀՀ դրամի չափով։