
Խորեն Բայրամյանը՝ Հայաստանի հավաքականի կազմում
Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը համաձայնել է միանալ Ազգային ընտրանուն. հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Ֆուտբոլիստը հավաքականին կմիանա առաջիկա հավաքի ժամանակ՝ Ազգերի լիգայի մրցաշարին պատրաստվելու։ Նշենք, որ Բայրամյանը խաղացել է ռուսական «Ռոստով», «Ռուբին» և «Վոլգար» ակումբներում։