
Կասիլիասը՝ Ռեալի Մադրիդի նախագահի խորհրդական
Իսպանիայի հավաքականի և Ռեալի նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը վերադարձել է հարազատ ակումբ։ Հաղորդում է marca-ն։
Իսպանական պարբերականը նշում է, որ Կասիլիասն առաջին քայլն է անում «դաշտից դուրս»։ Հիշեցնենք, որ Կասիլիասը Մադրիդից հեռացել էր 2015թ.-ին՝ տեղափոխվելով պորտուգալական Պորտու։ Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն անձամբ է առաջարկել Կասիլիասին աշխատել իր հետ։ Նշենք, որ Կասիլիասն այնքան էլ խաղաղ չէր հեռացել Ռեալից։