Խ. Հովհաննիսյանն իր 65-ամյակի օրը պարգևատրվեց ՀՖՖ «Բարձրագույն պարգև» շքանշանով
Հայաստանի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ, լեգենդար Խորեն Հովհաննիսյանը դարձավ 65 տարեկան:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, 65-ամյակի կապակցությամբ և հայկական ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար, լեգենդար Խորեն Հովհաննիսյանին պարգևատրեց ՀՖՖ «Բարձրագույն պարգև» շքանշանով: