
ՀՖՖ. Բոլոր մրցաշարերը դադարեցվում են մինչև մարտի 23-ը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել.
Հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի ի հայտ գալը, դրա հետագա տարածումը կանխարգելելու նպատակով, ինչպես նաև՝ հիմք ընդունելով ՀՀ Կառավարության կոչը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կայացրել է որոշում ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը մինչև մարտի 23-ը դադարեցնելու մասին:
Ըստ այդմ՝
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ,
Առաջին խմբի առաջնության 22-րդ և 23-րդ տուրերի,
VBET Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները հետաձգվում են: