
ՀՖՖ-ի, ՀԱՀ-ի մարզչական շտաբի և ֆուտբոլիստների հայտարարությունը
Այսօր Հայաստանի ազգային հավաքականը (ՀԱՀ) ցավոտ պարտություն կրեց Նորվեգիայի ընտրանու դեմ խաղում: Չնայած հանդիպումն ընկերական բնույթ էր կրում, այդուհանդերձ, այս պարտությանը չկա ոչ մի արդարացում: Վստահեցնում ենք ձեզ, որ շատ կարճ ժամանակահատվածում միասին կվերլուծենք տեղի ունեցածը, կանենք համապատասխան հետևություններ, և Հայաստանի ազգային հավաքականն արդեն հունիսին՝ Ազգերի Լիգայի խաղարկության մեկնարկին, կրկին կներկայանա մարտական տեսքով:
Ունենք մեկ նպատակ՝ հայտնվել Եվրո-2024-ի եզրափակիչ փուլում: Այդ նպատակին հասնելու համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստները և մարզչական շտաբը կներդնեն առավելագույն ջանքերը:
Ներողություն ենք խնդրում բոլոր երկրպագուներից այս արդյունքի համար: Մենք միշտ եղել ենք միասնական ինչպես հաղթանակներից, այնպես էլ պարտություններից հետո:
Հուսով ենք, որ մոտ ապագայում Հայաստանի ազգային հավաքականն իր խաղով կրկին ուրախություն կպարգևի մեր ընտրանու բազմահազար երկրպագուներին:
Մարտի 29-ին՝ Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում, կայացավ Նորվեգիա – Հայաստան ընկերական հանդիպումը։ Մեր ընտրանին զիջեց մրցակցին 0:9 հաշվով:
Նորվեգիա – Հայաստան 9:0 (5:0)
Օսլո, «Ուլևոլ» մարզադաշտ
Մրցավար՝ Մադս-Քրիստոֆեր Քրիստոֆերսեն (Դանիա)
Գոլերը՝ Հոլանդ, 24, 45+1, Քինգ, 29 (11մ), 34, 59, Տորստվեդտ, 30, Դելի, 80, Կ․ Հովհաննիսյան, 86 (ինքնագոլ), Սյորլոտ, 90+1
Զգուշացումներ՝ Բայրամյան, 22, Օրսնես, 90
Հեռացում՝ Ա. Հովհաննիսյան,17
Նորվեգիա
1.Անդրե Հանսեն, 3. Կրիստոֆեր Այեր (15. Յենս Պետեր Հաուգե, 69), 7. Ջոշուա Քինգ, 8. Սանդեր Բերգե (16. Ֆրեդրիկ Օրսնես, 46), 9. Էրլինգ Հոլանդ (19. Ալեքսանդր Սյորլոտ, 46), 10. Մարտին Էդեգոր (ա), 11. Մոհամեդ Էլյունուսի (20. Մատս Մյոլեր Դելի, 46), 17. Ֆրեդերիկ Անդրե Բյորկան, 18. Կրիստիան Տորստվեդտ (23. Վետոն Բերիշա, 72), 21. Անդրեաս Անկե-Օլսեն (4. Ստեֆան Ստրանբերգ, 63), 22. Մարկուս Հոլմգրեն Պեդերսեն (14. Յուլիան Ռյուերսոն, 46)
Պահեստայիններ`13. Յակոբ Կարլստրյոմ, 2. Մորտեն Տորսբյու,5. Լեո Էստիգոր, 6. Մատիաս Նորման, 12. Ստիան Գրեգերսեն
Գլխավոր մարզիչ՝ Ստոլե Սոլբակեն
Հայաստան
1. Դավիթ Յուրչենկո, 3․ Վարազդատ Հարոյան (ա) (15. Դավիթ Տերտերյան, 75), 6․ Արման Հովհաննիսյան, 7․ Խորեն Բայրամյան (20. Արտյոմ Ավանեսյան, 46), 8․ Էդուարդ Սպերցյան (10. Գևորգ Ղազարյան, 35), 11․ Տիգրան Բարսեղյան, 17․ Սոլոմոն Ուդո (14. Հովհաննես Հարությունյան, 35), 18․ Էրիկ Վարդանյան (13. Կամո Հովհաննիսյան, 21), 19․ Ժորդի Արարատ, 21․ Ստյոպա Մկրտչյան, 23․ Վահան Բիչախչյան (2. Հովհաննես Նազարյան, 35)
Պահեստայիններ`12. Ստանիսլավ Բուչնև, 16. Հենրի Ավագյան, 4. Ժիրայր Մարգարյան, 5. Արտակ Գրիգորյան, 9. Արթուր Սերոբյան, 22. Արթուր Միրանյան
Գլխավոր մարզիչ՝ Խոակին Կապառոս