«Գրիգորյան մարտակումբ-2» առաջնություն
Նոյեմբերի 27-ին Էջմիածնի «Համլետ Պատուրյանի անվ. մարզադպրոցում» կայացավ «Գրիգորյան մարտակումբի» թվով 2-րդ միջազգային մրցաշարը՝ Հայաստանի, Վրաստանի և Իրանի մարտիկների մասնակցությամբ։
Մրցաշարում կայացավ K-1 կարգի 45 մենամարտ: Հաղթողները պարգևատրվեցին «Գրիգորյան մարտակումբի» ինքնատիպ գոտիներով։
«Գրիգորյան մարտակումբի» մարտիկներից բացի մրցաշարին ներկայացված էին նաև մարտիկներ Հայաստանի այլ մարտակումբներից և մարզերից, ովքեր հնարավորություն ստացան հանդես գալու միջազգային բնույթի այս մրցաշարում։ Սա կարևոր փորձ էր նրանց համար:
Վրաստանի պահանջով կայացավ ռևանշ-մենամարտ, որտեղ իրենց ուժերը կրկին փորձեցին «Գրիգորյան մարտակումբը» ներկայացնող 10-ամյա հայ մարտիկ Ռաֆայել (FIRE) Գրիգորյանը և Վրաստանը ներկայացնող վրաց մարզիկ Նիկեոլոզ Սարջվելաձեն: 3 ռաունդների արդյունքում բացարձակ առավելությամբ հաղթող ճանաչվեց Ռաֆայել (FIRE) Գրիգորյանը (մարզիչ՝ Արթուր Արշակյան): Նա 51 մենամարտերում բացարձակ հաղթող է՝ չունի պարտություն։ Ռաֆայելն ունի 8 չեմպիոնական գոտի, իսկ 16 մենամարտ ավարտել է նախատեսված ժամանակից շուտ՝ նոկաուտով: Այս հանգամանքը հաշվի առնելով ակումբը նրան շնորհեց «Տարվա լավագույն մարզիկ» տիտղոսը:
Մրցաշարում հաղթանակ տարան «Գրիգորյան մարտակումբը» ներկայացնող
Սամվել Բաղմանյանը (9 տարեկան, 25 կգ)
Ռաֆայել Գրիգորյանը (10 տարեկան, 33 կգ)
Արմեն Գրիգորյանը (12 տարեկան, 40 կգ)
Էդուարդ Ավետիսյանը (12 տարեկան, 40 կգ)
Հովհաննես Բաղմանյանը (17 տարեկան, 55 կգ) – մարտի առաջին վայրկյաններին նոկաուտի ենթարկեց մրցակցին
Գրիգոր Դավթյանը (16 տարեկան, 60 կգ)
Հրաչյա Խաչատրյանը (14 տարեկան, 40 կգ)
Մարտիկ Մարտիրոսյանը (9 տարեկան, 30 կգ):
«Գրիգորյան մարտակումբը» հաջորդ մրցաշարը նախատեսել է 2023թ.-ի փետրվարին, և ավելի ընդլայնված աշխարհագրությամբ։ Նախատեսվում է մասնակցություն Ռուսաստանից, Բելառուսից, ինչպես նաև՝ ասիական մի շարք երկրներից։
Հաղթողներին շնորհավորում ենք, իսկ բոլոր մարտիկներին՝ մաղթում անվնաս և գեղեցիկ հաղթանակներ հետագա մարտերում: