«Գանձասար-Երևան 09» թիմը՝ 2022-23թթ․ պատանեկան առաջնության Մ14/Բ խմբի հաղթող
«Գանձասար-Երևան 09» թիմը, որ 2022-23թթ․ մանկապատանեկան առաջնությանը մասնակցում էր Մ14/Բ խմբում, ավարտեց մրցաշրջանը՝ գլխավորելով վարկանիշային աղյուսակը։
Մրցաշրջանի ընթացքում թիմը՝ մարզիչ Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, անցկացրել է 16 հանդիպում, որից 15-ն ավարտել է հաղթանակով, 1-ը՝ պարտությամբ։ Հակառակորդի դարպասը գրավել է 70 անգամ, իսկ սեփական դարպաս բաց թողել՝ 14 գնդակ։ 45 միավորով զբաղեցնում է պատվավոր 1-ին տեղը։
Ուշագրավ է, որ մրցաշրջանի ռմբարկուների աղյուսակի 1-ին և 2-րդ հորիզոնականներում «Գանձասար-Երևան 09» թիմի սաներն են՝ Հայկ Դանիելյանը (22 գնդակ) և Արմեն Արշակյանը (18 գնդակ)։
Շնորհավորում ենք թիմին՝ մարզիչներին (Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ), սաներին ու նրանց ծնողներին, երկրպագուներին, և մաղթում, որ հաղթանակները լինեն շարունակական։