«Վան» ՖԱ հայտարարությունը (տեսանյութ)
Հարգելի ֆուտբոլասերներ,
այսօր կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը, որում որոշում կայացվեց դադարեցնել ՀՀ ֆուտբոլի Առաջին Խմբի հանդիպումները։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, «Վան» ՖԱ ընդունում է ՀՖՖ-ի մոտեցումը։ Խաղադաշտում ազնիվ և արդար պայքարի կողմնակիցը լինելով՝ հուսով ենք, որ այս որոշումը կնպաստի հայկական ֆուտբոոլի զարգացմանը և արմատախիլ կանի բոլոր արատավոր երևույթները:
Տեսանյութում՝ 41-րդ վայրկյանից