Արգենտինացի նախկին ֆուտբոլիստ Օմար դա Ֆոնսեկան կարծիք է հայտնել, որ Մեսսին կտեղափոխվի ՊՍԺ։ Ֆրանսիական ակումբը շարունակում է փորձել ձեռքբերել արգենտինացի ֆուտբոլիստին։ Այս խոսակցություններն ավելի են թեժացել Բարսելոնի նախագահական ընտրությունների ձգձգումների և Մեսսիի պայմանագրի ժամկետի լրանալու հետ կապված։
«Իսպանական մամուլում կարդացի, որ Մեսսիի ընտանիքն սկսել է ֆրանսերեն սովորել»,- ասել է Ֆոնսեկան, որը խաղացել է փարիզյան ակումբում։ «Մեսսին կտեղափոխվի ՊՍԺ։ Արգենտինացիներիս համար Ֆրանսիան, Փարիզը կարևոր են»։
Այնուամենայնիվ, Բարսելոնում հույս ունեն, որ կկարողանան պահել իրենց գերաստղին։