
Խ. Լևոնյանն անվանական տեղ ունի «Ուրարտուում»
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հաշվի առնելով այն հանգամանքը, որ սիրված դերասան Խորեն Լևոնյանը համարյա բաց չի թողնում Vbet Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի հանդիպումները, յուրահատուկ նվեր է պատրաստել նրա համար։
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, Խորեն Լևոնյանն այսուհետև իր անվանական տեղը կունենա «Ուրարտուի» մարզադաշտում։ Այն նախատեսված է միմիայն նրա համար։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը թողարկել է նաև մրցաշրջանի համար նախատեսված անդամաքարտեր, որոնցից առաջինը հանձնվել է հենց Խորեն Լևոնյանին։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ուրախ է սեփական հարկի տակ ընդունել ոչ միայն սպորտային աշխարհի, այլև մշակութային և այլ բնագավառների անվանի գործիչների», – նշված է ակումբի հայտարարության մեջ։